ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

ԵՄ-ն չի ցանկանա Թուրքիայի պրոբլեմները փաթաթել իր վզին

ԵՄ-ն չի ցանկանա Թուրքիայի պրոբլեմները փաթաթել իր վզին
26.05.2014 | 23:54

«Այսօր Եվրամիության անվտանգությունը Թուրքիայից պահպանելու խնդիր կա»,- Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը։ Պատասխանելով Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամկցելու հեռանկարի մասին հարցին՝ պատմաբանը նշեց. «Եվրամիությունն իր կառուցվածքով այնպես է կազմված, որ ըստ բնակչության թվի ընտրվում են պատգամավորներ, ընդգրկվում են ղեկավար մարմինների անդամներ։ Պատկերացրեք 70 միլիոնանոց Թուրքիան իր բնակչությամբ մտնի ԵՄ կազմի մեջ։ Այդ 70 միլիոնն իր արտահայտությունը պետք է ունենա և՜ խորհրդարանում, և՜ կառավարությունում։ Նշանակում է՝ Թուրքիան ԵՄ շրջանակներում կդառնա լուրջ դերակատար։ Մինչդեռ մարդու իրավունքների, մշակութային, քաղաքակրթական առումներով այն բացարձակապես չի տեղավորվում եվրոպական արժեքների մեջ։ Թուրքիան չի համապատասխանում եվրոպական չափանիշներին նաև տնտեսության զարգացման տեսանկյունից։ Թուրքիան տնտեսական զարգացման առումով շատ անհամաչափ երկիր է։ Թուրքիայի արևմտյան և արևելյան հատվածները խիստ տարբեր են։ Արևելյան Թուրքիայում ներդրումներ չեն կատարվում տարբեր պատճառներով՝ քրդական գործոնը հաշվի առնելով, ինչպես նաև հոգեբանորեն նկատի առնելով հանգամանքը, որ այն իրենց հայրենիքը չէ։ Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում լուրջ տնտեսական ճգնաժամ կա այսօր, այդ պայմաններում անհամաչափ զարգացող ևս մեկ պետության իր վզին փաթաթել ԵՄ-ն չի ցանկանա։ Այսինքն՝ ո՜չ քաղաքական, ո՜չ տնտեսական առումներով շահավետ չէ նման երկրի մուտքը Եվրամիություն»։

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ